ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Գիլիոտինը» ճոճվում է օրենքների գլխին

«Գիլիոտինը» ճոճվում է օրենքների գլխին
16.11.2012 | 12:02

Հանրային ծառայությունների, էներգետիկայի, ձայնային և թվային ոլորտները կընկնեն «Գիլիոտին» ծրագրի թափի տակ։ Ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց նշված ոլորտներում ենթաօրենսդրական ակտերի, օրենքների կրճատման մասին որոշումը` «գլխատումը»։ Այլ կերպ ասած, նշված ոլորտներում, որոշ դեպքերում հանվում է լիցենզիայի պարտադիր պահանջը։ «Այս փոփոխությունը կնպաստի ոլորտների ազատականացմանը, առողջ մրցակցության ձևավորմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասած Արմեն Եղիազարյանը։ Նկատենք, որ լիցենզիայի չկիրառումը հարվածելու է շատ գերատեսչությունների, և ոչ միայն նրանց, շահերին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ